Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը երեքշաբթի հայտարարել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի պատվիրակությունների միջև բանակցությունները տեղի կունենան այս շաբաթ՝ Ստամբուլում, և Թուրքիան ակնկալում է, որ երկխոսությունը կշարունակվի։ Թուրքական պատվիրակությունը ևս ներկայացված կլինի Ստամբուլում անցկացվելիք բանակցություններին։               
 

Աթենքը սկսել է պարտքերը փակել

Աթենքը սկսել է պարտքերը փակել
07.03.2015 | 12:29

Հունաստանը Արժույթի միջազգային հիմնադրամին վճարել է պարտքի առաջին մասը, որի մարման ժամկետը սպառվում է մարտին: 310 մլն դոլար ծավալով առաջին տրանշի մասին հաղորդում է The Wall Street Journal-ը: Առաջիկա երկու շաբաթում երկիրը պետք է հիմնադրամին վճարի 1,5 մլրդ եվրո: Հունաստանի ֆիննախարար Յանիս Վարուֆակիսը հայտարարել էր, որ Հունաստանը Եվրոպական կենտրոնական բանկից 2 մլրդ եվրո ծավալով պարտքի վերադարձին է սպասում, որոնք որպես շահույթ ստացվել են եվրագոտու պարտատոմսերի վերագնումից: Փետրվարին Հունաստանը պայմանավորվել էր 4 ամսով երկարաձգել ֆինանսական օգնության ծրագիրը:

Դիտվել է՝ 762

Մեկնաբանություններ